Երևանի ավագանու որոշմամբ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն ու «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն կմիավորվեն և կանվանափոխվեն «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության:
Անդրադառնալով այս որոշմանը, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է.
«Շնորհավորում եմ երևանցիներիս «Երևան» բժշկական կենտրոնի հիմնման առթիվ:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը և «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ»-ը կմիավորվեն և կանվանափոխվեն:
Շատ կարճ ժամանակ անց, բարեփոխումների արդյունքում, կունենանք
- ինքնաբավ,
- բազմապրոֆիլ,
- որակյալ բժշկական ծառայություններ մատուցող,
- ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն:
Կենտրոնի զարգացման վրա 2023 թվականին համայնքային բյուջեից կծախսվի շուրջ 700 մլն դրամ»: