Երևան

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է տրանսպորտի միասնական տոմասային համակարգի ներդրմանը։ Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է միասնական տոմսային համակարգի անցնելու գործընթացը, արդյո՞ք մետրոն մտնում է այդ համակարգի մեջ։

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը մանրամասնեց, որ Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով. «Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական