Երևան

Վերաբացվել է Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերաբացվել է Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:

Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական