Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/101622e2b4ade0b3e94e00b8824c3d4e116a51.jpg)
Քանաքեռցիների, զեյթունցիների և մանունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/101622cb8ab548d0b145659247476de16c5def.jpg)
Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին։