Երևան

«Բոլոր խնդիրները փուլ առ փուլ լուծումներ կստանան»․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

«Բոլոր խնդիրները փուլ առ փուլ լուծումներ կստանան»․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երևանը քաղաք է մարդկանց համար, և այն խնդիրները, որոնք վերաբերվում են ամբողջ համայնքին, պետք է յուրահատուկ ուշադրության ներքո գտնվեն:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան աշխատանքային այցերը բավականին հագեցած էին: Այցերի ընթացքում անդրադարձա նաև հետևյալ թեմաներին՝ ին վերելակների փոխարինում նորերով, ընթացիկ տարվա ծրագրով մոտ 500 վերելակ պետք է փոխվի: Վերելակները փոփոխվում են ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունը տրվում է ամենամաշված վերելակներին:

Տիգրանյան փողոցի հարակից գոտու բարեկարգում․ ըստ նախնական նախագծի՝ մեկ ամսվա ընթացքում պետք է կարգավորվի փողոցի հարակից գոտու ոռոգման և լուսավորության հարցը, ինչպես նաև բարեկարգվի շրջակա միջավայրը:

Բնակիչների հարցերը գույքագրվել են և բոլոր խնդիրները փուլ առ փուլ լուծումներ կստանան»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական