Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ։ Բնակիչները ներկայացրել են, որ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող համայնքը այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր: Որպես առաջնային՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացրել։
Որպեսզի բնակչի որևէ հարց անպատասխան չմնա՝ փոխքաղաքապետը հանձնարարել է հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրներն ու փուլ առ փուլ լուծումներ տալ դրանց: