Երևան

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղը կհանդիպի Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղը կհանդիպի Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 14-ին կհանդիպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։

«Սիրելի երևանցիներ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:

Գրանցվելու համար զանգահարեք (+374 11) 518 889 հեռախոսահամարով կամ այցելեք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթ 11 հասցեով»,- գրել է Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական