Երևան

«Երևանը Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը»․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երևանը Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին:

Հոկտեմբերի 10-ին անցկացվեց «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր երգիչ, Ֆորշի 55-ամյակին։

Միջոցառումը տեղի ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերին: Ամսաթվերի ներդաշնակությունը Ֆորշի՝ Երևանի կարևոր մաս լինելու վառ վկայությունն է։

Կազմակերպված միջոցառումը թող լինի երևանցիների երախտագիտությունը հիշողությունների, հույզերի և Երևանի հանդեպ նվիրական սիրո համար»: