Երևան

Տիգրան Ավինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տվել է պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան և տվել Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկը։

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցիս նպատակներից մեկը Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկն էր: 
Այգու ընդհանուր բարեկարգման նախագիծը ենթադրում է` առաջնահերթ լուծել պուրակի ոռոգման խնդիրը, այնուհետև իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Նախագծի նպատակն է դարձնել պուրակը վարչական շրջանի հետաքրքիր մասնիկ և բնակիչների համար ժամանցի վայր:
Պուրակի բարեկարգման աշխատանքները արդեն սկսված են».- այս մասին Տիգրան Ավինյանը գրել է իր «Ֆեյսբուքի» էջում։