Երևան

Տիգրան Ավինյանն այս շաբաթ կհանդիպի Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այս շաբաթ այցելելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:

«Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները:

Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին:

Երևանը պետք է լինի՝ մարդկանց համար քաղաք և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները»,- տեղեկացրել է նա «ֆեյսբուքի» իր էջում: