Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքապետին զեկուցեց, որ «Նոր Արաբկիր» զբոսայգու կողքի բազմաբնակարան շենքի սեփականատերերը թույլ չեն տվել, որ զբոսայգու շատրվանների ջրահեռացման գիծը միացնեն իրենց գծին։