Երևան

Կփոխվեն մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից շինության եզրաքարերը

Կփոխվեն մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից շինության եզրաքարերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավարտական փուլում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից քարե շինության հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի երկրորդ փուլով փոխարինվում են եզրաքարերը: Կանաչ գոտին ևս կվերականգնվի, կարդիականացվի ոռոգման համակարգը:

Քաղաքապետարանից նաև տեղեկացնում են, որ անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշանների տեսանելիությանը խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական