Երևան

«Նյուջերսիների» հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել. քաղաքապետարան

Քաղաքացիները սոցցանցերում դժգոհում են, որ Երևանի փողոցներում տեղադրված «նյուջերսի» տիպի բետոնե միջնապատերն անորակ են՝ դրանց վրայի փայլաթերթերը շատ շուտ պոկվում են։

Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից պարզաբանեցին, որ այդ միջնապատերի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել, իսկ դրանց վրա փակցված փայլաթերթերը ժամանակավոր են՝ մինչև հիմնականների տեղադրումը։

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ դրանք կտեղադրվեն հոկտեմբերին։

Հայկ Մագոյան