Երևան քաղաքում հանքերի շահագործումը չեմ պատկերացնում. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան
23 Սեպտեմբերի 2022, 12:41«Ես անկեղծ ասած Երևան քաղաքում հանքերի շահագործումը չեմ պատկերացնում, ինչպես չեմ պատկերացնում անասնագործությունը». այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ավագանու անդամներից Վահե Գևորգյանի հարցին։
Տիգրան Ավինյանը նշեց, թե չգիտի՝ Երևանում որ հատվածներում կան շահագործվող հանքեր և ինչ ծավալներ ունեն դրանք։ Այնուամենայնիվ, Ավինյանը վստահեցրեց, թե գերակա հանրային շահ է նաև փոշու ծավալները կառավարելը. «Այսինքն՝ չի կարող քաղաքը այնպիսի շինարարական ծավալներ ունենա կամ հանքերի շահագործման ծավալներ՝ քաղաքում կամ քաղաքից դուրս, որ մենք փոշու մեջ կորենք»:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն