Տիգրան Ավինյանը կարևորել է ապաստարանների կահավորման խնդիրը
Երևան
23 Սեպտեմբերի 2022, 13:19Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի ապաստարանների խնդրին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը շեշտել է. «Բոլոր տեղերում մղվող մարտերում պայքարում ենք մեր ինքնիշխանության համար և երկրում տիրող իրավիճակը հաշվի չառնել, ուղղակի հնարավոր չէ:
Օրինակ՝ հիմա դժգոհություններ կան, խուճապ է ատեղծվում, որ ապաստարանների վիճակն է ուսումնասիրվում ու գնահատվում: Ավելի լավ է հիմա մի փոքր խուճապ լինի, բայց Աստված մի արասցե, երբ դրանց կարիքն ունենանք՝ իմանանք, որ այդ ապաստարանները կահավորված են և տեղերը ֆիքսված են, մարդիկ իմանում են»:
Ըստ Ավինյանի՝ հիմա կարևոր է ապաստարանների կահավորումը և դրանց մասին մարդկանց տեղեկացնելը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն