Երևան

Մենք պետք է խորապես վերանայենք մեր մոտեցումը եկամուտների հավաքագրման մասով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի առջև ծառացած խնդիրների լուծման երկու ուղղություն նշեց։

Պատասխանելով Երևանի ավագանու անդամ Տիգրան Գալստյանի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Երևանի քաղաքապետարանի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ հաշվի առնելով քաղաքապետարանի բյուջեի համեստությունը, Ավինյանը խոսեց եկամուտների հավաքագրման մասին։

Ըստ նրա. «Թեև դա իմ համակարգման ոլորտը չի լինելու, այնուամենայնիվ, մենք պետք է խորապես վերանայենք մեր մոտեցումը եկամուտների հավաքագրմանը և ընդհանուր առմամաբ այլ տրամաբանություն և ռեֆորմներ իրականացնենք այդ ուղղությամբ»։

Անդրադառնալով Կառավարության, և այլ պետական մարմինների հետ աշխատանքին, Ավինյանը վստահեցրեց, որ այդ առումով քաղաքապետարանում մի նոր զինվոր ունեն, որը շատ երկար աշխատել է բոլոր այդ մարմինների հետ. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ մեր աշխատանքը որոշ առումով և Կառավարության, և մարմինների հետ բարելավվելու են»։

Ավինյանը մանրամասնեց, թե ո՞ր ոլորտներն է համակարգելու. «Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ, և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»։