Երևանի քաղաքապետն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
Երևան
20 Սեպտեմբերի 2022, 18:23Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:
Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը, և ընդգծել, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գաել Նոֆրին Երևանի քաղաքապետին է փոխանցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի աջակցությունը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին:
Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն ուղղությունները, որոնք նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների 15-ամյա գործակցությանը:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն