Երևան

Երևանի ավագանին նիստ է գումարել

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստը։ Օրակարգում ընդգրկվել է 4 հարց։

Նիստն անցկացնում է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Նիստի օրակարգում ընդգրկվել են Երևանի ավագանու 9-րդ շրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, Երևան քաղաքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 28-ի համար 497 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Երևան քաղաքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 28-ի 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի նախագծային առաջարկությունները հաստատելու մասին նախագծերը»,- հայտնեց Երևանի փոխքաղաքապետը։

42 կողմ ձայնով օրակարգը հաստատվեց և Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներն անցան նիստի աշխատանքներին։