Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհդակցության ընթացքում Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ջհանգիրյանը քաղաքապետին խնդրեց, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը ավելի մեծ ուշադրություն դարձնեն ավտոմեքենաների տեխզննություն անցնելուն։ Ջահանգիրյանը նշեց, որ ցավոք սրտի, ունենք պատահարների դեպքերի աճ, երբ կողմերից մեկը կամ երկուսը տեխզննում անցած չեն եղել։