Երևան

Երթևեկության փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում

Երթևեկության փոփոխություն՝  Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական