Երևան

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ: Այս մասին փոխանցում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

«Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։
Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին». ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական