Երևան

Երևանի ավագանու անդամի դեմ մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին շնորհակալագրեր են հանձնվել

Երևանի ավագանու անդամի դեմ մահափորձից հետո նրան օգնած 2 բժիշկներին շնորհակալագրեր են հանձնվել

Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ «Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձից հետո օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական