Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը:
Նիստի ընթացքում Սարգսյանը հայտնել է, որ 2023թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը:
Նշենք, որ 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագծով Երևանում կտեղադրվեն 426 նոր վերելակներ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից հատկացվել է շուրջ 3.2 մլրդ դրամ: