Երևան

10 մլն դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության համար

10 մլն դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նախատեսված է 10 մլն ՀՀ դրամ աջակցություն տրամադրել մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության իրականացման համար։

«Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։

Այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, համայնքը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում, բեմադրվող ներկայացումների հովանավորությունը:

Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:

Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և Գորիսի պետական դրամատիկական թատրոնին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական