Համայնքը ոչ սուվերեն վարկի միջոցների հաշվին այսօր վերաբացում է N 49 մանկապարտեզը, որը վերակառուցվել է էներգաարդյունավետության և սեյսմիկ անվտանգության բաղադրիչներով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ Երևան համայնքում կապիտալ վերանորոգվում է 25 մանկապարտեզ: Այժմ բանակցություններ են գնում Եվրոմիության հետ, որպեսզի Հայաստանին տրամադրվող 2.6 մլրդ եվրոյի՝ Երևանին մաս հանված սահմանաչափի շրջանակներում իրականացվի 11 մանկապարտեզների և 4 պոլիկլինիկաների կապիտալ հիմնանորոգում, որի ընդհանուր արժեքը նախնական կազմում է 37 մլն եվրո, որից 10 մլն-ը դրամաշնորհ է, 2 մլն-ը՝ համայնքային բյուջեի միջոցներ, իսկ 25 մլն-ը՝ արտոնյալ վարկ: Մեր ներդրումը մեր ապագայում»։