Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պաշտոնական այցով Փարիզ շրջագայությանս շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը»: