Երևանի քաղաքապետարանի Լրատվական վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ, ելնելով ինքնագլորների թեմայի շուրջ ԶԼՄ-ների հետաքրքրությունից՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ դրանց ներկրման, սպասարկման, կանոնակարգման և մյուս հարցերի հետ Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի: Չունի նաև լծակ ու լիազորություն՝ թեմայի հետ կապված որևէ նախաձեռնություն դրսևորելու։ Ինքնագլորները ներկրվել են մասնավոր ընկերությունների կողմից, հետևաբար՝ ձեզ հուզող բոլոր խնդիրներով դիմեք իրենց կամ պետական համակարգի համապատասխան գերատեսչությանը»: