Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը՝ Սամվել Ղուկասյանի գլխավորությամբ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքում ապօրինի շինությունը ապամոնտաժում է։
Հիշեցնենք, որ Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ավագանու հերթական նիստի ժամանակ դժգոհություն էր հայտնել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցներից, որոնք ուշադիր չեն եղել «Երիտասարդական» մետրոյի կայարանի հետնամասում անօրինական շինության կառուցման հարցում։