Երևան

Երևանյան լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն ևս մի քանիսը։

«Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ, և աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն: Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»։