Երևան

Ժամանակավորապես կփակվի Լամբադա կամուրջի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը: 

Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից– Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: