Երևանի ավագանին հավանություն է տվել Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագրի իրականացմանը:
Նախագծի շրջանակում Գետառը կմաքրվի կոյուղաջրերից՝ միաժամանակ կանխարգելելով աղտոտված Գետառի միախառնումը Հրազդան գետին, որն էլ թափվում է Երևանյան լիճ: Ծրագիրն ունի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև ռեկրեացիոն գոտու առողջապահական նորմերի ապահովման ուղղվածություն: