Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ Վերին Անտառային 5 փողոց կանվանակոչվի Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և Էդգար Հովհաննիսյանի անուններով։
Այսպես, Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցում համար 120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոցը կանվանակոչվի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի անունով։
Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի անունով է անվանակոչվելու Վերին Անտառային փողոցի 150/17 հասցեից մինչև 150/10 հասցե ձգվող հատվածը։
Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչևՎերին Անտառային 150/17 հասցե ձգվող հատվածը կանվանակոչվի Էդվարդ Միրզոյանի անունով։
Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային 4-րդ փողոցի համար 128/2 հասցե ձգվող հատվածը կանվանակոչվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունով։
Լեոնիդ Ազգալդյանի փողոցից մինչև Գոհար Գասպարյանի փողոցը ձգվող հատվածը կանվանակոչվի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի անունով։