Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը վայր է դրել ավագանու անդամի լիազորությունները։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստում տեղեկացրել է. «Մինչև օրկարգին անդրադառնալը, ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, տեղեկացնում եմ՝ Երևանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին»։
Ըստ քաղաքապետի՝ ավագանու մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աքսել Թևոսյանին, որը իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու համար։
Հիշեցնենք՝ Գայանե Եղիազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր։