Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը:
Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի և կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Բեգոյանը:
Հիշեցնենք, որ Բեգոյանը այդ պաշտոնից ազատվել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից: