Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այս տարի Երևանում կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը: Մասնակիցներն արդեն Երևանում են և այս օրերին ծանոթանում են քաղաքի պատմությանն ու տեսարժան վայրերին:
16 երկրից ժամանած գեղեցկուհիները հյուրընկալվել են նաև Երևանի քաղաքապետարանում, այցելել մայրաքաղաքի պատմության թանգարան»: