Երևան

«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների համար մրցույթ հայտարարել». Հրաչյա Սարգսյան

«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների համար մրցույթ հայտարարել». Հրաչյա Սարգսյան

Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ Երևան կհասնեն 150 նոր ավտոբուսներ: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ կայացած զրույցում: 

«Այս պահի դրությամբ խնդիր ունենք: Հիմա քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներն են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասերի ձեռք բերման հետ կապված մրցույթը չի կայանում: Բայց, կարծում եմ, մոտ ժամանակում մենք որոշում կունենանք և որոշման համաձայն պահեստամասերը ձեռք կբերենք, և մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, դրանց քանակն ավելի շատ կլինի: Ինչպես նաև հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 30-ը այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,-ասել է քաղաքապետը:

Սարգսյանը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ պայմանագիր են ստորագրել 12-մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023 թվականին մարտ-ապրիլ ամսներն են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական