ԱԺ-ում այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվել են՝ ճի՞շտ է արդյոք, որ Սամվել Ալեքսանյանի անօրինական տունը քաղաքապետարանը չի ցանկանում օրինականացնել, Սարգսյանը պատասխանեց, որ դա չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում են դրանցով. «Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:
Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց. «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»։