Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Քաղաքապետը երեխաների համար» նիստը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության օրվան։ Նախորդ տարի մեկնարկած ծրագրով Երևանի ավագանու տեղը զբաղեցրած երեխաները բարձրացնում են քաղաքին վերաբերվող մի շարք խնդիրներ և հնչեցնում են հարցադրումներ։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորեց ավագանու աշակերտ անդամներին և արդյունավետ համատեղ նիստ մաղթեց։