Երևան

Երևանի գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Երևանի գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման ուղղությամբ աշխատանքներ։

Նրա խոսքով. «Կոմիտեն նաև իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անդրադարձ է ունեցել գլխավոր հատակագծի առաջադրանքին։ Առաջադրանքը արդեն հաստատված է և շուտով կմեկնարկի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, հիմնական քաղաքաշինական փաստաթուղթը կկանոնակարգի Երևանում կառուցապատման գործընթացները»։

Ղուլարյանը տեղեկացրել է, որ Երևանում այսօր արդեն իսկ կան տրանսպորտային և այլ լուրջ խնդիրներ. «Այսօր այն քաղաքաշինական փաստաթուղթը, որը պետք է կանոնակարգի ոլորտը, առաջին հերթին գլխավոր հատակագիծն է։ Եվ, կարծում եմ, օր առաջ պետք է կարողանանք սկսել մշակումը և ավարտին հասցնել այդ կարևորագույն փաստաթուղթը, որի համաձայն նաև պետք է կառուցապատվի մեր մայրաքաղաքը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական