Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն իր ելույթում տեղեկացրել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք օրենքի խախտմամբ անասնագոմ սարքելու շինթույլտվություն է տրվել։
«Իրավապահ մարմիններին ուզում եմ դիմել, որ իրենց ուշադրության տակ վերցնեն այս հարցը, պարզեն, թե ինչպես է ստացվել, որ առանց հողի նպատակային փոփոխության Տարոն Մարգարյանն անասնագոմի շինթույլտվություն է տվել։ Եվ առհասարակ ուզում եմ անդրադառնալ քաղաքային մշակույթի մտածողությանը. այսպե՞ս են սիրում քաղաքը, ինչպե՞ս են Երևանը սիրում՝ մայրաքաղաքը դարձնելով գո՞մ»։