Երևան

Մանկահասակները որտե՞ղ են սպասարկվում. Փոխքաղաքաղաքապետը՝ թիվ 1 պոլիկլինիկայի վերակազմավորման մասին

Մանկահասակները որտե՞ղ են սպասարկվում. Փոխքաղաքաղաքապետը՝ թիվ 1 պոլիկլինիկայի վերակազմավորման մասին

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու նիստում անդրադարձել է Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերակազմակերպման և դրա արդյունքում ծառայությունների հասանելիության խնդրին։ 

Ըստ փոխքաղաքապետի. «Հիմա հարց եմ տալիս՝ «Լեո» պոլիկլինիկան միայն մեծահասակ բնակչությանն է սպասարկում։ Կոնդի մանկահասակ բնակչությունը որտե՞ղ է սպասարկվում, որտե՞ղ են տանում իրենց երեխաներին»։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որ ավագանու նիստում բարձրաձայնել էր խնդրի մասին, արձագանքեց՝ մանկահասակներին իրենց երիտասարդ ծնողներն են տանում պոլիկլինկա։

Փոխքաղաքապետն էլ պատասխանեց՝ մեծահասակին էլ կարող է նրա երեխան, մեծահասակ զավակն ուղեկցել. «Նաև կա ընտանեկան բժշկի կանչի ծառայություն, որ պոլիկլինիակները լավ-վատ կատարում են։ Պետք է այնպես անենք, որ լավ կատարեն։ Եթե տեղաշարժի խնդիր կա, թող կանչեն, վստահ եմ՝ ընտանեկան բժիշկը չի զլանա։ Այս բնույթի անհատական, բացառության սկզբունքով հարցերը խաղուպար են»։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ պոլիկլինիկաները ոչ թե փակվում են, այլ վերակազմավորվում։ «Մենք վերակազմավորում ենք անում, որից հետո քննարկելու ենք ծառայությունների տեղափոխման նպատակահարմարությունը։ Միգուցե նպատակահարմար չլինի, չտեղափոխենք»։

Այսօր Կնոդի մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացրել քաղաքապետարանի մոտ՝ դժգոհություն հայտնելով «Թիվ 1» պոլիկլինիկայի վերակազմավորման որոշումից։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական