Երևան

554 միլիոն դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար

554 միլիոն դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար

Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։

Հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում. «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական