Երևան

Մայրաքաղաքում գծանշման աշխատանքները ընթացքի մեջ են

Մայրաքաղաքում գծանշման աշխատանքները ընթացքի մեջ են

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են գծանշման աշխատանքները: Գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Հարկ է նշել, որ ապրիլի 1-ից այս գործառույթն անցել է համայնքին: Զուգահեռ կմեկնարկի նաև փողոցների «նյու ջերսի» տիպի բետոնապատ հենապատերի ներկման գործընթացը:

Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող շուրջ 60 լուսացույց:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական