Երևան

Նորաշեն թաղամասի այգու շատրվանները փորձնական գործարկվել են

Նորաշեն թաղամասի այգու շատրվանները փորձնական գործարկվել են

Արդեն շուրջ երկու տարի է ինչ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի երկրորդ շղթայում գտնվող այգու շատրվանները չեն գործել տարբեր խնդիրների պատճառով։

«Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հանձնարարականով վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների և ջրային կառույցի ՓԲԸ տնօրենի համատեղ ջանքերով խոչընդոտող բոլոր խնդիրներին լուծումներ տրվեցին և այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կազմի և ջրային կառույցներ ՓԲԸ-ի տնօրեն Արման Տեր Թովմասյանի ներկայությամբ շատրվանները փորձնական գործարկվեցին:

Տարածքի բնակիչների և հատկապես այգում գտնվող փոքրիկների ուրախությունն անգնահատելի էր։ Յուրաքանչյուր բարեկարգում արվում է մեր համայնքի ծաղկման և բարելավման համար, իսկ բնակիչների գոհունակությունն ամենաարժեքավոր գնահատկանն է մեր գործին»,- ասված է վարչական շրջանի հայտարարությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական