Երևան

«Հանձնարարական կա` աղբահանության հետ կապված տուգանքները պետք է էականորեն խստացվի». Հ. Սարգսյան

«Հանձնարարական կա` աղբահանության հետ կապված տուգանքները պետք է էականորեն խստացվի». Հ. Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է եղել մայրաքաղաքի աղբահանության խնդիրներին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել և պարբերաբար շաբաթօրյակներ իրականացնել:

Նրա խոսքով. «Կարծում եմ, որ շաբաթօրյակների արդյունքը շատ փոքր է: Պետք է մեխանիզմներ քննարկենք, որպեսզի չաղտոտեն»:

Քաղաքապետն անդրադարձել է չսահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքներին. «Հանձնարարական կա՝ աղբահանության հետ կապված տուգանքները պետք է էականորեն խստացվեն ու մեծացվեն: Կարծում եմ՝ մյուս շաբաթ արդեն կունենանք վերջնական արդյունք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական