Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ շաբաթօրյակ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության » և «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները, վարչական շրջանում գործող ՀՈԱԿ-ները, ՊՈԱԿ-ները և բազմաթիվ կամավորներ։
Իրականացված աշխատանքների արդյունքում՝
Բազմաթիվ հասցեներից հեռացվեց բնակիչների կողմից այգիներում և փողոցներում թափված շինաղբը,
Իրականացվեցին վարչական շրջանի այգիների և բակային տարածքների խոտհնձի և մաքրման աշխատանքներ,
Գլխավոր փողոցներում իրականացվեցին փոշեկուլով մաքրման և ջրցան մեքենաներով լվացման աշխատանքներ