Երևան

Քաղաքապետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը քննարկել են նորարարական ծրագրերին առնչվող հարցեր

Քաղաքապետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը քննարկել են նորարարական ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հանդիպել են աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
 
Հրաչյա Սարգսյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին,  բեղմնավոր աշխատանք է մաղթել՝ հատկանշելով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի առանձնահատկությունները։
 
Հանդիպման ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկվել են առևտրի, գովազդի, եկամուտների հաշվառման, կոմունալ տնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Քաղաքապետը կարևորել է խնդրահարույց հարցերի շուրջ նախաձեռնություններով, առաջարկներով հանդես գալու կարևորությունը՝ այդ կերպ նպաստելով համակարգային փոփոխությունների արդյունավետության բարձացմանն ու նորարարական ծրագրերի իրականացմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական