Երևան

Երևանյան լիճը մաքրվում է. տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ. Հրաչյա Սարգսյան

Երևանյան լիճը մաքրվում է. տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մաքրության աշխատանքների մասին և նշել նոր հանգստյան գոտիների վերականգման մասին։ 

«Սիրելի երևանցիներ, 
Երևանյան լճի և Հրազդանի կիրճի ափամերձ տարածքներում մեկնարկել են մաքրման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը, ինչպես նաև տեղադրել աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը կանխարգելելու նպատակով:
Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր:
Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի:
Համայնքի զարգացմանն ուղղված բարեփոխումները շարունակական են. առաջիկայում հանգստյան գոտիների վերականգնման մի քանի նախագծեր ևս ավարտին կհասցնենք և կհանձնենք ձեր դատին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական