Այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կազմի հերթական շրջայցի հիմնանպատակն էր Հալաբյան փողոցի ողջ երկայնքով տեղակայված կանգառների ուսումնասիրությունը, թե ինչ վիճակում են գտնվում և դրանցից քանիսն ունեն կարգավորման և կահավորման կարիք:
Շրջայցի ընթացքում ղեկավար կազմը, բաժինների պատասխանատուները, աշխատակիցները եղան նաև բակային տարածքներում, որտեղ քննարկվեցին տարածքի բարեկարգման, խաղահրապարակներ և հանգստյան բարեկարգ տարածքներ ստեղծելու առաջիկա ծրագրերը:
Բակ առ բակ ուսումնասիրվում էր տվյալ տարածքի առանձնահատկությունը և խնդիրների լուծումների տարբերակները։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանն այսօր ևս տվեց հանձնարարականներ, որոնք կատարելու համար նշվեց նաև վերջնաժամկետ։