Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանի մասով քրեական գործը։
Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երևան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Դեռևս հայտնի չէ դատավարության օրը։
Հիշեցնենք, որ փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։